Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Խնկածաղիկ սովորական - Душица обыкновенная - Origanum vulgare L.

Խնկածաղիկ սովորական - Душица обыкновенная - Origanum vulgare L.

Հայկական տարանունները - զվիրակ, թորթ, թորթիկ, կատավան, սևածաղիկ, օրիկանոն

Դեղաբույսի նկարագրությունը: Խուլեղինջազգիների կամ շրթազգիների ընտանիքին պատկանող, 30-60 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է: Ունի ճյուղավորված, սողացող կոճղարմատ, քառանիստ, կարմրամանուշակագույն ցողուն, տերևները հակադիր են, երկարավուն-ձվաձև, ամբողջաեզր կամ ատամնավոր, թավոտ, ծաղիկները ծիրանագույն են, մանր, միասեռ կամ երկսեռ, անուշաբույր: Պտուղը բաղկացած է կլոր, դարչնագույն 4 սերմիկներից: Ծաղկում է ողջ ամռան ընթացքում, պտղակալում` օգոստոս-սեպտեմբերին: Տարածված է մեր հանրապետության չոր անտառային և հովտային մարգագետիններում, անտառների բացատներում, գետահովիտներում և այլուր` տեղ-տեղ ստեղծելով տարածուն բուսուտներ: Ձմեռում է լավ, պտղակալում կանոնավոր: Նախընտրում է սննդանյութերով հարուստ և գրեթե չեզոք ռեակցիայի հողերը: Բազմանում է սերմերով, արմատամասերով և ցողունակոթուններով: ''Օռիգանոն'' անունն ունի հունական ծագում. նշանակում է լեռներ զարդարող. որը հաճախ է հանդիպում Արիստոֆանի, Արիստոտելի և Դիոսկորիդի աշխատություններում: Այլ մեկնաբանությամբ, այդ անունը նշանակում է տեսողություն լավացնող, քանի որ բույսը օգտագործվել է նաև այդ նպատակով:


Քիմիական բաղադրությունը: Բույսը պարունակում է մինչև 1,5% եթերայուղ, դաբաղանյութեր, ֆլավոնոիդներ, սեսկվիտերպեններ, գերանիլացետատ, տույոն, պիգմենտ, C վիտամին (ցողունի մեջ` 58, ծաղիկներում` 166, տերևներում 565 մգ%): Տերևներում հայտնաբերված է նաև կարոտին, իսկ սերմերում` մինչև 28% ճարպայուղ: Եթերայուղի 20-50%-ը կազմում են թիմոլը և նրա իզոմեր կարվակրոլը:


Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործվում է բույսի ամբողջ վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղիկները լրիվ բացվելուց հետո, չորացնում բացօթյա` լավ է կախված վիճակում: Այնուհետև տրորում են մետաղյա մաղի մեջ` ստանալով ծաղիկների և տերևների փոշետիպ խառնուրդը, իսկ ցողունային կոշտ մասերը հեռացնում են: Պատրաստի հումքը լավ պահպանման պայմաններում չի կորցնում պիտանելիությունը մինչև 3 տարի: Այն հոտավետ է, դառն ու դուրեկան համով: Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն` որպես մարսողությունն աշխուժացնող, աղիների ատոնիան և ստամոքսի սպազմը վերացնող միջոց: Լայնորեն օգտագործվում է նաև հեպատիտների, դեղնուկների, սուր և քրոնիկական բրոնխիտների, բրոնխէկտազիաների, հազի, ցավոտ դաշտանի, սեռական բարձր գրգռվածության դեպքերում:


 

Ավիցեննան, դեղաբույսը խառնելով այլ դեղամիջոցների հետ, օգտագործել է որպես հակափսխեցուցիչ միջոց: Ամիրդովլաթը ''սահթար'' անվան տակ, նշում է, որ այն օգտակար է ականջի ցավի, ատամնացավի, վերջույթների գանգրենայի, արցունքահոսության, ճիճվակրության, լերդացավի, սակավ դաշտանի, ստամոքսի հիվանդությունների, առատ քրտնարտադրության, կոքսալգիայի դեպքերում: Դեղաբույսը մեղրով ընդունելով, կտրում է հազը, լոգանքի ձևով` վերացնում միզակապությունը, էկզեման և մաշկի քորը: Քնելուց առաջ պարբերաբար օգտագործելով մեղրով` բերում է ''զորացն միտք և զգայունություն'':

 

Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ խնկածաղիկը կիրառվում է սուր և քրոնիկական բրոնխիտների, կապույտ հազի, նյարդային լարվածության, վատ ախորժակի ժամանակ, իսկ լոգանքների ձևով` մաշկի քորի և թարախային վերքերի բուժման համար: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը լայն ճանաչում ունի ցրտառական հիվանդությունների, հազի, թոքային պալարախտի, ռևմատիզմի, անդամալուծության, ընկնավորության, աղեխիթի և սակավ դաշտանի բուժման մեջ: Արտաքին ձևով օգտագործվում է գլխացավերի (լվացման եղանակով), գեղձախտի և մաշկային ցանավորումների ժամանակ: ՈՒկրաինական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի եփուկը օգտագործվում է ստամոքսաաղիքային տրակտի, կոկորդի և կանացի մի շարք հիվանդությունների ժամանակ: Թուրմը տալիս են հոգեկան ընկճվածության, թախիծի և ընդհանուր կարկամածության ժամանակ, իսկ եփուկը` կոմպրեսի ձևով, դնում են թարախապալարների և ուռուցքների վրա: Չեխական ժողովրդական բժշկության մեջ խնկածաղիկը օգտագործվում է գլխացավերի և վերին շնչուղիների կատառի ժամանակ որպես ցավը հանգստացնող, հազը փափկացնող և քրտնամուղ միջոց: Գերմանիայում դեղաբույսը օգտագործում են կծկումնային չոր հազի և մարսողական տրակտի մի շարք հիվանդությունների ժամանակ:


 

Ավստրիայում բույսի ջրաթուրմը և եթերայուղը օգտագործում են ներքին օրգանների կծկողական ցավերի, ընդհանուր գրգռվածության, վատ ախորժակի և մարսողական օրգանների որոշ հիվանդությունների ժամանակ: Ֆրանսիայում դեղաբույսի էսենցիան քսում են ռևմատիզմով ախտահարված հոդերին: Լեհաստանում բույսը` ներքին ընդունման ձևով, համարվում է ընդհանուր հանգստացնեղ, լեղամուղ և խուխամուղ միջոց: Հնդկաստանում խնկածաղիկից ստացվող եթերայուղն օգտագործվում է որպես օրգանիզմի որոշ ֆունկցիաներն ակտիվացնող և ընդհանուր կազդուրիչ միջոց: Դեղաբույսը օֆիցինալ է Չեխոսլովակիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Ավստրիայում և մեզ մոտ: Իվանո-Ֆրանկովսկի բժշկական ինստիտուտում փորձնական եղանակով հիմնավորվել է դեղաբույսի ուժեղ միզամուղ հատկությունը, իսկ կլինիկորեն պարզվել է, որ այն ունի կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող, խուխը արտազատող, ախորժակը լավացնող, մարսողությունը կանոնավորող, լեղամուղ և քրտնամուղ հատկություններ. օգտագործվում է առանձին, ինչպես նաև այլ դեղաբույսերի հետ, կազմելով որոշ փքահան, կրծքային և քրտնամուղ թեյերի բաղադրիչ մասերից մեկը: Խնկածաղկի եթերայուղն օգտագործվում է ատամնաբուժության պրակտիկայում որպես ախտահանիչ և ցավազրկող միջոց, միաժամանակ ցրտառական հիվանդությունների, շնչարգելության և օրգանների սպաստիկ (ջղաձիգ) վիճակի ժամանակ: Արտաքին ձևով այն օգտագործում են կոկորդի ողողումների, կոմպրեսների և լոգանքաջրերին բուրմունք տալու համար: Ըստ որում` հիմնավորված է դեղաբույսի հակամիկրոբային ակտիվությունը: Այն հակացուցված է հղիներին:

 

Ն. Գ. Կովալևայի տվյալներով, դեղաբույսը դրական է ներգործում հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, երիկամների որոշ ախտահարումների ժամանակ:

 

Մեր տվյալներով պարզվել է, որ քրոնիկական թերսեկրետոր գաստրիտով տառապող հիվանդների մոտ խնկածաղիկն ունի ցավը հանգստացնող և ախորժակը կանոնավորող հատկություն, միաժամանակ առաջ բերելով ստամոքսահյութի ժամային լարվածության և աղաթթվի դեբիտ-ժամի ավելացում, հյութի պրոտեոլիտիկ ակտիվության բարձրացում: Ջրաթուրմի 3-4 շաբաթ տևողությամբ ընդունումը, միաժամանակ, դրականապես է անդրադարձել այդ հիվանդների մոտ հաճախ արձանագրվող այնպիսի վեգետանևրոտիկ երևույթների վրա, ինչպիսիք են տախիկարդիան, հիպոտոնիկ վիճակը, գլխացավերը, անքնությունը, ապատիան (հոգեկան անտարբերությունը), քրտնոտությունը և այլն: Ստացված արդյունքն ավելի շոշափելի է դարձել, երբ խնկածաղիկը հավասար չափով զուգորդել ենք եզան լեզվի տերևների հետ: Այս հավաքածուն օգտագործել ենք թուրմի ձևով` 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմելով 1 բաժակ եռման ջրում: Հիվանդներն այն ընդունել են օրվա մեջ 3 անգամ:

 

 

Կիրառման եղանակները; Ջրաթուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ հումքը 15-20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում տաք վիճակում, կեսական բաժակ, օրական 3-4 անգամ` ուտելուց 15-20 րոպե առաջ, կամ 1 թեյի գդալ հումքը 2 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, կամ 10 գ հումքը 30 րոպե թրմում են 300 մլ եռման ջրում, ապա ըմպում 100-ական մլ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ, 3 տարի տևողությամբ` ընկնավորության ժամանակ, կամ 2 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա օրվա ընթացքում ընդունում 4 անգամ: Եփուկ պատրաստելու համար 10-15 գ հումքը եռացնում են 1 բաժակ եռման ջրում 10 րոպե, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ:

 

Ոգեթուրմը, որ հիմնականում օգտագործվում է ատամնաբուժության մեջ, պատրաստում են չոր հումքը 1/2-ի հարաբերությամբ` խառնելով 70 աստիճանի սպիրտի հետ: Այն ըմպում են նաև 20-ական կաթիլ` ջրով, օրական 3 անգամ: Փոշին շնչում են հարբուխի ժամանակ, կամ հենց մտցնում քթի խոռոչ: Յուղային մզվածք ստանալու համար մեկ բուռ հումքը 8 ժամ թրմում են 0,5 լ ձիթապտղի կամ արևածաղկի յուղի մեջ, ապա քամում: Ստացված դեղամիջոցը օգտագործում են ատամնացավի ժամանակ կամ ընդունում խմելու ձևով` 2-5-ական կաթիլ: Լոգանքի համար 50 գ հումքը խառնում են 1 դույլ եռման ջրին, ապա այն ավելացնում ընդհանուր լոգանքաջրին, կամ 100 գ հումքը թրմում են 2 լ եռման ջրում, ապա խառնում ընդհանուր լոգանքաջրին: Փքահան № 3 թեյի մեջ խնկածաղիկը հավասար չափով խառնված է երիցուկի հետ: Այն օգտագործում են թուրմի ձևով` 2 թեյի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում 20 րոպե թրմելուց հետո. ընդունում են 1-ական բաժակ` օրական 2 անգամ:

 

 

Կրծքային № 1 թեյի մեջ խնկածաղիկը, տատրակը և տուղտը իրար են խառնված 1:2:2 հարաբերությամբ: 1 ճաշի գդալ հումքը խառնում են 2 բաժակ եռման ջրին, թրմում 20 րոպե, ապա ըմպում կեսական բաժակ` 3 ժամը մեկ անգամ:

 

Քրտնամուղ № 2 թեյի մեջ ազնվամորու պտուղները, տատրակի տերևները և խնկածաղիկը իրար են խառնված 2:2:1 հարաբերությամբ, իսկ նույնատիպ № 4 թեյի մեջ, նույն հարաբերությամբ, իրար են խառնված ուռենու կեղևը, տատրակի տերևը և խնկածաղիկը: Այս թեյը օգտագործում են թուրմի ձևով, 2 ճաշի գդալ հումքը 2 բաժակ եռման ջրում 20 րոպե թրմելուց հետո ըմպում են միանվագ` որպես թեյ:

 

Այլ օգտակար հատկանիշներ: Խնկածաղիկը վերջին տասնամյակներում մշակում են ոչ միայն դեղորայքային, այլև որպես եթերայուղային և մեղրատու բույս: Տերևներն օգտագործվում են որպես համեմունք զանազան ճաշերի մեջ, խառնում են երշիկին, սալաթին և թեյըմպելիքներին: Եթերայուղը օգտագործվում է լիկյորի, թրմօղու և գարեջրի մեջ, ինչպես նաև պարֆյումերիայում: Տերևները փոխարինում են թեյին, դրանցով համեմում են կվասը, վարունգի թթուն: Ծաղկաբույլերով բուրդը ներկում են նարնջակարմիր: Եթերայուղն օժտված է միջատասպան հատկությամբ, այն փեթակից վանում է ցեցերին և մրջյուններին: Օգտագործվում է լաքերի և ներկերի արտադրության մեջ:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

23.04.2013

Հարգելի Սամո, բարև Ձեզ, ցանկացած դեղատնից Դուք կարող եք Ձեռք բերել այս դեղաբույսը։

Սամո

22.04.2013

որտեղից կարոնք ենք գնել այս դեղաբույսը

Կարդացեք նաև

Մոշի տերևների օգտակարությունը
Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Վարակաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սամիթի օգտակարությունը
Սամիթի օգտակարությունը

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի 6 հատկություն. 168.am
Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Ճարպակալում Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Սնունդը և առողջությունը
Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Շնչառական համակարգ
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ